ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

ՀԺԱՄ կուսակցության հայտարարությունը

ՀԺԱՄ կուսակցության հայտարարությունը
12.11.2015 | 17:13

ՀԺԱՄ կուսակցությունը, հաշվի առնելով երկրի և հասարակության առջև ծառացած խնդիրները, սեփական ակտիվի պահանջներն ու հնարավորությունները, վերլուծելով գոյություն ունեցող քաղաքական, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, ինչպես նաև բարոյահոգեբանական խնդիրների լուծումների շուրջ քաղաքական դաշտում առկա անարդյունավետ մոտեցումները, հայտարարում է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:
Այսօր քաղաքական կուսակցություններն ակտիվորեն քննարկում են սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որի նկատմամբ ՀԺԱՄ կուսակցության անդամներն իրենց մոտեցումները հայտնել են դեռևս 2001-ին, հայտարարելով, որ պառլամենտարիզմը միակ և արդյունավետ, դեպի իրական ժողովրդավարություն տանող կառավարման ձևն է:
Ցավոք, երկրի կառավարման համակարգի փոփոխության հարցի շուրջ տեսակետ հայտնելը, սեփական մտահոգություններն արտահայտելը դարձել են պիտակավորման առանցք: ՀԺԱՄ կուսակցությունը դատապարտում է պիտակավորման գործընթացը, տարիներ շարունակ պառլամենտական համակարգի առավելություններից խոսող կուսակցություններին կոչ անում քաղաքական դիվիդենդներ կորզելու նպատակով չհրաժարվել սեփական ծրագրերից ու բացառել ապակառուցողական քայլերը:
Փաստում ենք, որ անկախության տարիներից ի վեր Հայաստանը անվերադարձ լքել են շուրջ 1 մլն քաղաքացիներ, պետական պարտքը օրեցօր հասնում է ազգային անվտանգությանը սպառնացող չափերի, աղքատ է ՀՀ բնակչության մեկ երրորդը, գնաճը դարձել է առօրեական երևույթ, տեղական կապիտալի արտահոսքի պատճառով մեծացել է գործազուրկների բանակը, տնտեսության մոնոպոլացման պատճառով նվազել է փոքր և միջին բիզնեսի դերը: Վերը նշված հիմնախնդիրներն առկա են եղել ՀՀ բոլոր իշխանությունների ու կառավարությունների օրոք, ինչն էլ հիմք է տալիս հերթական անգամ պնդելու, որ խնդիրների լուծման բանալին միայն համակարգային փոփոխություններն են:
ՀԺԱՄ կուսակցությունը, լինելով համագործակցային արժեհամակարգ կրող քաղաքական ուժերից մեկը, առաջիկայում հանդես կգա նոր ծրագրով, նոր դեմքերով, խնդիրների լուծման նոր եղանակներով:


ՀԺԱՄ կուսակցության վարչություն

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ